Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավելացել է կոնյակի արտահանման ծավալը

Վերադարձ լուրերի բաժին

21:42 , 09 Ապրիլ 2020

«ՀՀ»-ին տրամադրած ՏՄՊՊՀ տվյալների համաձայն՝ 2018 թ. 35 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 11 մլն լիտր կոնյակ (100 տոկոս սպ.)։ Իսկ 2019 թ. հունվարի 1-ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 38 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100 տոկոս սպ.)։

Ինչ վերաբերում է կոնյակի արտահանման երկրներին, ապա 2018 թ. Հայաստանից կոնյակի 88 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 7 տոկոսը՝ Ուկրաինա, 3 տոկոսը՝ Բելառուս։ 2019 թ. առաջին տասը ամիսներին կոնյակի 89 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, իսկ Ուկրաինայի եւ Բելառուսի մասնաբաժինները կոնյակի արտահանման մեջ կազմում են համապատասխանաբար 5 եւ 4 տոկոս։ Համեմատելով 2018 եւ 2019 թթ. առաջին տասը ամիսների ընթացքում արտահանված կոնյակի ծավալները՝ որպես դրական փոփոխություն կարող ենք փաստել, որ 2019 թ. առաջին տասը ամիսների ընթացքում 2018 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտահանման ծավալները աճել են 37 տոկոսով։

Պարզվում է՝ կոնյակից զատ Հայաստանը նաեւ կոնյակի սպիրտ է արտահանում։ 2018 թ. 11 ընկերություն արտահանել են շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100 տոկոս սպ.), որի արտահանման կառուցվածքում 73 տոկոսը պատկանում է առաջին երեք խոշոր՝ «Գլոբալ ալկո», «Բագրատ գրուպ» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերություններին։ 2018 թ. կոնյակի սպիրտի 99 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 0.5 տոկոսը՝ Ուկրաինա, 0.1-ական տոկոս՝ Մոլդովա եւ Բելառուս։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: