Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները

Վերադարձ լուրերի բաժին

18:55 , 24 Հունիս 2019

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները: Դրանք վերաբերում են հարկային կամ մաքսային ծառայողների գործողությունների կամ անգործության հետևանքով, իրենց կարծիքով, ոչ արդարացի որոշումների կայացմանը: Ըստ կարգի, նիստում նախ լսում են տնտեսվարողներին, նրանց հիմնավորումներն ու փաստարկները, ապա փորձում մանրամասն հարցերի միջոցով ամբողջացնել իրական պատկերը, ինչից հետո հանձնաժողովը որոշում է կայացնում:

Հարկ վճարողների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ ակտերին՝ չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներն անվավեր ճանաչելուն: Հանձնաժողովում արձանագրել են, որ ընդհանուր առմամբ, 2019 թվականին զգալի ավելացել է բողոքների քանակը, ինչը ՊԵԿ-ի հանդեպ տնտեսվարողների վստահության մասին է խոսում: Ըստ այդմ, ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները: Հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնաժողովը քննության է առել մոտ 760 դիմում, այնինչ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է ընդամենը 272: 2019-ին մերժվել է հարկ վճարողների բողոքների ընդամենը 35 տոկոսը, իսկ 65 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել կամ կարճվել է:

ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դիմում-բողոք ներկայացրած անձի համաձայնությամբ, նիստերին կարող է մասնակցել, ինչպես նաև նիստերը ձայնագրել կամ տեսագրել ցանկացած անձ, այդ թվում` ԶԼՄ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: