Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավարտվել է սահմանապահ Դովեղ գյուղի փողոցների լուսավորության երկրորդ փուլը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:09 , 08 Փետրվար 2019

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը մեղմող պայմաններին: Տարբեր աղբյուրներից ստացված միջոցներով խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար:

IMG_9090

2017 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործընկերները համակարգված ձևով՝ երկու փուլով, Դովեղում ստեղծվել են արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

IMG_9113

Իրականացված ծրագրի արդյունքում համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը:

IMG_9142

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:

IMG_9135

«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլև առավել կարևոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար, մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթևացնելու և գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաև նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով և պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո: