Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավարտվել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

21:33 , 29 Նոյեմբեր 2019

Երևանում կայացել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը, որը կրում էր «Հաջողությունների ներկայացում, արդյունքների ամփոփում» խորագիրը։ Այդ մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորել են Եվրոպական միությունը և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը։ Որպես «ԵՄ-ն հանուն բիզնեսի» նախաձեռնության առանցքային նախագիծ, ծրագիրն իրականացվել է 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով մեկ նպատակ՝ էապես նպաստել մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում, հզորացնելով ՓՄՁ ոլորտը ինչպես մակրո, այնպես էլ մեզո և միկրո մակարդակներում։

Գործունեության չորս տարվա ընթացքում ծրագիրը ոչ միայն լիարժեք կերպով ծառայել է սահմանված նպատակների իրագործմանը, այլև գերազանցել է նախանշված թիրախները՝ նախագծի հինգ բաղադրիչների շրջանակում նախատեսված իր միջոցառումների մեծ մասով։ Դրանով իսկ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը ծառայել է իբրև օրինակ և կատալիզատոր այն ոլորտների համար, որոնց աջակցել է՝ նպաստելով դրանց զարգացմանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան։

29.11.19-4
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն իր ողջույնի խոսքում նախարարության և իր անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գործընկերներին՝ նշելով, որ համագործակցությունը շատ հաջողված էր և արդյունավետ։ «Ես ներսից եմ տեսել աշխատանքը, տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ և նվիրումով են աշխատել բոլորը, և այդ աշխատանքի հաջողության վկայություններն ակնհայտ են։ Այսօր մենք ունենք ՓՄՁ արհեստավարժ ռազմավարություն, և ես վստահ եմ, որ իմ և մեր առաջիկա հաջողությունները նաև դրանով են պայմանավորված լինելու։ Մենք կհասնենք մեր նպատակներին», – ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Նա հույս է հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված համագործակցությունը շարունակություն կունենա և ապագայում կգրանցվեն ավելի մեծ հաջողություններ։

Պանելային քննարկումների ժամանակ Նաիրա Մարգարյանը խոսել է նաև մեկ այլ հաջողված ծրագրի՝ նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման նպատակով համատեղ ջանքերով կազմակերպված և իրականացված «Հանրային կապեր և հաղորդակցություն» և «Նամակագրության հիմնական սկզբունքները» թեմաներով դասընթացի մասին, որն անցկացրել է Հայկական Փի Ար ասոցիացիան։ Փոխնախարարի համոզմամբ, դա լավ սկիզբ էր, որը պետք է շարունակել, քանի որ նման դասնընթացները ոչ միայն գիտելիք և հմտություններ են փոխանցում, այլև դրականորեն փոխում են մթնոլորտը։

29.11.19-6

Ավելի քան չորս տարի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը ծավալել է իր գործունեությունը տարբեր մակարդակներում՝ ուղղված Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը՝ շեշտը դնելով հինգ արդյունքային ոլորտների և փոխկապակցված թեմաների շրջանակի վրա։ Ավելի քան 200 միջոցառումների շրջանակում առաջարկվել է գործնական կապերի հաստատումից մինչև վերապատրաստման դասընթացների և ուսումնական այցերի միջոցով տրամադրվող մասնագիտական ուղղորդում, որից օգտվել է մոտ 3500 ընկերություն և սթարթափ՝ ստեղծելով ավելի քան 450 նոր աշխատատեղ, առաջ մղելով նոր գաղափարներ և նպաստելով հավելյալ արժեքի ու 150-ից ավելի նոր բիզնես միավորների ստեղծմանը։

Մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունն ու կառավարական կառույցները ներկայացնող տարբեր շահառուների հետ դինամիկ փոխգործակցությունը, ինչպես նաև կարիքներին արձագանքումը կարևոր նշանակություն են ունեցել ծրագրի գործունեության ազդեցության համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: