Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավանդների տոկոսադրույքները նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

15:31 , 10 Դեկտեմբեր 2016

2016 թվականի հոկտեմբերին Հայաստանում ավանդների տոկոսադրույքները նվազել են։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի տվյալները։

Այսպես, մինչև 1 տարի ժամկետով ավանդների տոկոսադրույքների պատկերը հետևյալն է։

Իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 8.8% (սեպտեմբերի 9.4%-ի և հունվարի՝ 10.6%-ի դիմաց), իսկ դոլարային ավանդների տոկոսադրույքը՝ 4.9% (սեպտեմբերի 5.4%-ի և հունվարի 5.5%-ի դիմաց։

Ֆիզիկական անձանց դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 11.8% (սեպտեմբերի 12.3%-ի և հունվարի 14.9%-ի դիմաց), իսկ դոլարային ավանդներինը՝ 5.1% (սեպտեմերի 5.4%-ի և հունվարի՝ 5.9%-ի դիմաց)։

 1 տարուց ավելի ժամկետով ավանդների տոկոսադրույքների դեպքում պատկերը փոքր-ինչ տարբերվում է։

Իրավաբանական անձանց դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հոկտեմբերին կազմել է 12.4%։ Սա ավելի ցածր է տարեսկզբի 14.1%-ից, սակայն գերազանցում է սեպտեմբերի ցուցանիշը (11.7%)։ Դոլարային ավանդների դեպքում տոկոսադրույքը նվազել է թե՛ տարեսկզբի, թե՛ սեպտեմբերի համեմատ։

tokosadruyq01

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Շաբոյանը կանխատեսում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին

Առաջիկա ամիսներին հայաստանյան շուկայում կանխատեսվում է կարագի գների նվազում:

ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Ազգային ժողովը շարունակում է նստաշրջանի աշխատանքները