Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավանդները վերադարձել են բանկային համակարգ և ռեկորդ սահմանել՝ գերազանցել 2.7 տրիլիոն դրամը

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 03 Սեպտեմբեր 2018

ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը (ներառյալ ցպահանջ հաշիվները) 2018 թվականի հուլիսի վերջին կազմել է 2.7 տրլն դրամ։ Այդ թվում՝ ոչ ռեզիդենտներից ստացված ավանդները 574.8 մլրդ դրամ է, ռեզիդենտներից՝ 2 տրլն 125.7 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։

2.7 տրլն դրամը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ։ Ուշագրավն այն է, որ ապրիլին՝ քաղաքական իրադարձություններով պայմանավորված, ավանդները նվազել էին 103.8 մլրդ դրամով, սակայն արդեն մայիս ամսից դրանք սկսեցին վերականգնվել և հուլիսին, ինչպես նշեցինք, գերազանցեցին նախահեղափոխական մակարդակը։

avandner-hulis

Նշենք, որ աճ է գրանցվել թե՛ ՀՀ ռեզիդենտների, թե՛ օտարերկրացիների ավանդների գծով։

Իսկ եթե ռեզիդենտության հետ դիտարկենք նաև ավանդների արժույթը, կտեսնենք, որ ոչ ռեզիդենտների մոտ աճել են առավելապես արտարժութային ավանդները, իսկ ՀՀ ռեզիդենտների մոտ դրամային ավանդները։

Այսպես, ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդների մարտի վերջի 432.9 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 472.8 մլրդ դրամի, իսկ դրամային ավանդները՝ 98.4 մլրդ դրամից 101.9 մլրդ դրամի։

Մինչդեռ ՀՀ ռեզիդենտների մոտ արտարժույթով ավանդները մարտին համեմատ նվազել են՝ 1 տրլն 145.2 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 139.1 մլրդ դրամի։ Իսկ դրամային ավանդները մարտի 966.6 մլրդ դրամից հուլիսի վերջին հասել են 986.6 մլրդ դրամի։

Այդուհանդերձ, դոլարայնացման մակարդակը թե՛ ռեզիդենտների, թե՛ հատկապես ոչ ռեզիդենտների մոտ շարունակում է բարձր մնալ. արտարժութային ավանդների կշիռը ավելի մեծ է, քան դրամայինների։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:

Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է

Կառավարությունը միջնորդ է բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար:

Կառավարությունն առաջարկում է գազալցակայանների հանդեպ կիրառվող ակցիզային հարկը գանձել այնպես, որ սպառողները չտուժեն

Եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի: