Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավագ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության 1-ին ներդրումային համաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:50 , 12 Հուլիս 2019

Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաթումիում ընթացող «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական Միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին։ Այդ մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության գործարար շրջանակների ու կառավարությունների միջև համագործակցության համար, խթանել ներդրումային ծրագրերը՝ հատկապես ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։

12.07.19-3
Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները համաժողովի համապատասխան պանելների ընթացքում հանդես են եկել ելույթներով և տարբեր քննարկումների ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներդրումային ծրագրերը:

«Արևելյան գործընկերության շրջանակում ներդրումների հնարավորություններ և մարտահրավերներ․ 10 տարի Պրահայից հետո» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի բարեկեցությունը և զարգացումը որոշակիորեն պայմանավորված են հարևան երկրների բարեկեցությամբ և զարգացմամբ, և որ Հայաստանն իր տնտեսական զարգացումը տեսնում է նաև որպես գլոբալ շուկաներում մրցունակ նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր, ինչի լավագույն օրինակներ են ԹՈՒՄՈ-ն և Արմաթ-ը: Էկոնոմիկայի փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Փոխնախարարն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրին, որով նախատեսված է ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությամբ աջակցել «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն»-ի ստեղծմանը, որը հարթակ կտրամադրի տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և գիտական այլ ոլորտների ուսանողներին՝ իրենց մասնագիտական ոլորտի վերաբերյալ գործնական փորձառություն ձեռք բերելու համար։

12.07.19-4
Համաժողովի մասնակիցները կարևորել են ԹՈՒՄՈ-ի ուղղությամբ իրականացվող աշխատանքները և նշել, որ այն կարող է լավագույն փորձի օրինակ դառնալ Արևելյան գործընկերության անդամ երկրների համար։

Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը, որոնք իրենց ազդեցությունն ունեն երկրի տնտեսական զարգացման, շուկաների մատչելիության մեծացման, ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացման վրա։ Նա կարևորել է նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև համագործակցության խորացումը և առևտրատնտեսկան կապերի ընդլայնումը, ինչը կնպաստի թե՛ երկրների ներդրումային միջավայրի բարելավմանը և ներդրումների ավելացմանը, թե՛ տնտեսական ինտեգրմանը։

«Գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտ» թեմայով քննարկմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղուրթյամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն ու պետական օժանդակության ծրագրերը: Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացված և ընթացիկ մի շարք ծրագրերին (ENPARD, TWINNING, TAIEX)` փոխնախարարն ընդգծել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենախոշոր դոնոր գործընկերը: Իր խոսում Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներդրումային դաշտի առանձնահատկություններին և արտահանման հնարավորություններին, մատնանշել ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները: Նա նաև մասնակիցների ուշադրությանն է հրավիրել այն փաստին, որ, ունենալով սահմանափակ ջրային ռեսուսրներ` Հայաստանում իրականացվում է ձկնաբուծական արտադրանքի արտահանում, իսկ կլինմայական պայմանները բարենպաստ են որակյալ և բարձր համային հատկանիշներով օժտված մրգի ու բանջարեղենի արտադրության համար:

Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ներդրումային համաժողովը համատեղ կազմակերպել են ԵՄ Հանձնաժողովը և Վրաստանի կառավարությունը։ Համաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության անդամ երկրների կառավարությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ խորհրդի, ԵՀ-ի, ԵՄ անդամ երկրների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԵՄ Խորհրդի նախագահ Դ. Տուսկը, Վրաստանի վարչապետը, Արևելյան գործընկերության երկրների էկոնոմիկայի նախարարությունների պաշտոնյաները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: