Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ասիական զարգացման բանկը կոչ է անում ապահովել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի որակյալ շինարարություն

Վերադարձ լուրերի բաժին

12:57 , 30 Հուլիս 2018

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին ի պատասխան Ասիական զարգացման բանկը հայտարարել է, որ որպես Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ը մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և խորհուրդներ է տալիս Բանկի ուղեցույցների համաձայն:

«Ենթակառուցվածքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ը չի պարտադրում շինարարության որևէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակներում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու և ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով:

Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրում և ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարևոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար», – ասված է բանկի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: