Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առևտրի շրջիկ կետերի ոլորտը թերի է կարգավորված

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:45 , 02 Ապրիլ 2019

Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Քաղաքապետարանի նախաձեռնությունն ուղղված է օրենսդրական բացը լրացնելուն:

«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը»,-նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

Քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: «Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ասել է Սերգեյ Հարությունյանը:

Այսօր ավագանու անդամներն ակտիվ քննարկումներ են անցկացնում նաև տնտեսվարողների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները: Ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը նշում է՝ առևտրի նման ձևին կողմ է, բայց մինչև օրենքը չլինի, իրենք հորդորում են չզբաղվել շրջիկ առևտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ: Տնտեսվարողները, չնայած կատարված ծախսերին, պատրաստ են հավելյալ ներդրումներ անել և փոփոխություններ մտցնել, որ գործունեությունը համապատասխանի օրենքին:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշել է, որ էլեկտրականությունը միացված է հենասյուներից և հարակից տնտեսվարողներից, և չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին: «Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշում է Սերգեյ Հարությունյանը::

Տեխնիկական խնդիրներից բացի կա ևս մեկ այլ՝ սննդի անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիր: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար շրջում և զգուշացնում են տնտեսվարողներին: «Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: