Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՀ բանկերի շահույթն ու շահութաբերությունը 2016 թվականին (infographics)

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 30 Հունվար 2017

Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են 2016 թվականի 4-րդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունները։ Ընդհանուր կապիտալին, վարկերին և ավանդներին արդեն անդրադարձել ենք։ Այս անգամ կխոսենք առևտրային բանկերի շահույթի և շահութաբերության մասին։

Եվ այսպես, ՀՀ-ում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր շահույթը 2016 թվականին կազմել է մոտավորապես 20.5 մլրդ դրամ։ Այս թիվը ստացվել է 2016 թվականի եռամսյակային հաշվետվությունների տվյալներից։ Առաջիկայում բանկերը կհրապարակեն նաև տարեկան (ստուգված) հաշվետվությունները, որը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ ներկայացնել շահույթի ցուցանիշը։

Ըստ 2016 թվականի ընթացքում 17 բանկերից 14-ը աշխատել են շահույթով, 3-ը՝ վնասով։

2015 թվականի տարեկան հաշվետվությունների տվյալներով՝ այս նույն 17 բանկերի ընդհանուր շահույթը կազմել էր շուրջ 14.2 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2015 թվականի համեմատ բանկերի շահույթն աճել է 6.3 մլրդ դրամով կամ 44.7%-ով։

Առանձին բանկերի շահույթի (վնասի) չափերը 2016թ. և դրանց փոփոխությունները ներկայացված են գծապատկերում։ Ամենամեծ շահույթը 2016 թվականին գրանցել է Ամերիաբանկը՝ 6.2 մլրդ դրամ։ Իսկ փոփոխության առումով առաջատարը Արցախբանկն է, որը 2015-ին ունեցել էր 4.2 մլրդ դրամի վնաս, իսկ 2016 թվականին՝ 2.6 մլրդ դրամի շահույթ։

Իսկ եթե դիտարկենք միայն 2016 թվականի 4-րդ եռամսյակը, ապա պատկերը հակառակն է։ 17 բանկերի ընդհանուր շահույթը կազմել է ընդամենը 940 մլն դրամ՝ 2015 թվականի 4 եռամսյակի 6.8 մլրդ դրամի դիմաց։ 4-րդ եռամսյակում վնասով են աշխատել 5 բանկ։

 

Շահույթի բացարձակ ցուցանիշից ոչ պակաս կարևոր է նաև շահութաբերության ցուցանիշը։ Եռամսյակային հաշվետվությունների հիման վրա մենք կազմել ենք նաև 17 բանկերի կապիտալի շահութաբերության ցուցանիշները (ROE)՝ ինչպես 2016 թվականի համար, այնպես էլ՝ առանձին 4-րդ եռամսյակի համար։ Այն, պատկերավոր ասած, ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է աշխատում բանկի կապիտալը։

Ամենամեծ ROE-ն 2016 թվականի արդյունքներով գրանցել է Արցախբանկը՝ 17.4%։ 10%-ից բարձր կապիտալի շահութաբերություն են ունեցել նաև Արմսվիսբանկը՝ 13.8%, Ինեկոբանկը՝ 13.1% և Ամերիաբանկը՝ 10.1%։ Նշված 17 բանկերի ROE-ն 2016 թվականին կազմել է 3.7%։

Միայն 4-րդ եռամսյակի արդյունքներով՝ ամենաբարձր ROE-ն ունեցել է Անելիք բանկը՝ 9.4%: 17 բանկերի ընդհանուր ROE-ն 2016 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 0.2%` 2015 թվականի 4-րդ եռամսյակի 1.4%-ի դիմաց։ Կապիտալի շահութաբերության ցուցանիշի նվազումը պայմանավորված է ոչ միայն մաքուր շահույթի նվազմամբ, այլ նաև այն հանգամանքով, որ բանկերի զգալի մասը ԿԲ պահանջին համապատասխանելու համար իրենց կապիտալը համալրեցին տարվա վերջին, ինչի արդյունքում շահույթ/կապիտալ հարաբերակցությունը նվազեց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ-ն հայտնաբերել է խոշոր չափի հարկերը թաքցնող հանցավոր սխեմա (տեսանյութ)

Ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ գումար

Որտե՞ղ պետք է ներդրվեն սփյուռքից ներգրավված ֆինանսական միջոցները

Հաշվի առնելով առաջադրված սկզբունքները պետք է բացառել այնպիսի նախագծերը ինչպիսիք են Նաիրիտի վերագործարկումը, ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը

Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.