Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:07 , 21 Մայիս 2019

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի 17 առևտրային բանկերը, որոնք թվով կազմում են ներկայացված կազմակերպությունների 1.7 տոկոսը: Նախ նշենք, որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի՝ առևտրային բանկերի հիմնական գործառնությունները ազատված են ԱԱՀ-ից և ընդհանրապես, ելնելով գործունեության բնույթից առևտրային բանկերը նաև այլ տեսակի անուղղակի հարկեր քիչ են վճարում: Հայաստանի բանկերի միությունը տեղեկացրեց, որ հաշվի առնելով այդ հանգամանքը, այնուամենայնիվ, 1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի գծով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2019 թ. առաջին եռամսյակում զբաղեցնում են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 14-րդ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 18-րդ, և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն՝ 22-րդ տեղերը:

Ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի առաջին եռամսյակին կազմել է 212.3 մլրդ ՀՀ դրամ, որը 2018թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 33.7 մլրդ ՀՀ դրամով կամ 18.9%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել են 11.9 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.6%ը, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 2.4 մլրդ ՀՀ դրամով կամ 25.3%-ով: Ընդ որում, 2018 թ. առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էին ընդհանուրի 5.3%-ը: Ե՛վ 2019 թ. առաջին եռամսյակին, և՛ 2018 թ. առաջին եռամսյակին բանկերը թվով կազմում են 1.7%, իսկ վճարված հարկերով համապատասխանաբար 5.6% և 5.3%: Առևտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2019 թ. առաջին եռամսյակի` 698 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 203 մլն դրամ: 2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 559 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 172 մլն դրամ:

unnamed

Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թ. առաջին եռամսյակին կազմել է 68.4 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 11.7 մլրդ դրամով կամ 20.6%-ով:

Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019 թ. առաջին եռամսյակին 2018 թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 1.9 մլրդ դրամով կամ 22.6%-ով՝ կազմելով 10.3 մլրդ դրամ: 2018 թ. առաջին եռամսյակին այդ ցուցանիշը կազմել է 8.4 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 14.8%: Ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2019 թ. առաջին եռամսյակին 14, իսկ 2018թ-ի առաջին եռամսյակին 11 առևտրային բանկ գտնվում է առաջին 100-ակի ցուցակում: Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2019 թ. առաջին եռամսյակին՝ 606 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 59 մլն դրամ: 2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային երեք մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Այս պահին Եվրամիությունը ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև համայնքների աջակցության ծրագիր:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար: