Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով

Վերադարձ լուրերի բաժին

20:38 , 11 Մայիս 2021

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես https://shop.idealsystem.am/ կայքից և ստանալ զեղչեր: Այսուհետ վարկի ձևակերպման  և առցանց գնումներ կատարելու  գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության:

Վարկային հայտի հաստատման դեպքում հաճախորդը SMS հաղորդագրությամբ ստանում է պրոմո-կոդ և տեղեկատվություն` հաստատված վարկի գումարի վերաբերյալ, ինչից հետո նա կարող է ընտրել անհրաժեշտ ապրանքներն «ԻԴԵԱԼ համակարգ»-ի առցանց ներկայացված լայն տեսականուց՝ վարկի հաստատված սահմանաչափի շրջանակներում: Ապրանքներն առաքվում են հաճախորդի նշված հասցեով անմիջապես հաջորդ օրը․ նա պետք է անձամբ ընդունի առաքումը և ստորագրի վարկային փաստաթղթերը:

Առցանց ապառիկ գնումներ կատարելու քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հետևյալ հղումով ՝

https://ipay.imexgroup.am/ipay_vtb.php?url=https://www.vtb.am/am/register-request/145Ed9CXsWwx0KvqvIUDa72rfrs68Lld4fARPRZG :

Մեր օրերին թվային միջավայրում առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Բաց մի՛ թողեք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ ծառայությունից օգտվելու հնարավորությունը. խնայե՛ք Ձեր ժամանակը, կատարե՛ք առցանց գնումներ «ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից և ավելին, ստացե՛ք 27% զեղչ առցանց գնումների համար:

 «ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից ապրանքների գնման ապառիկ վարկերը տրամադրվում են 30 հազար ՀՀ դրամից մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), կախված տարեկան տոկոսադրույքից` կիրառվում է ամսական միջնորդավճար՝ 0%-ից մինչև 1.01%:

Ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։