Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման փուլն է»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:02 , 13 Հուլիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմոգրաֆիական խնդրի լուծում համարում է Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելը: Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ունեցած իր ելույթում նշեց, որ մեր ժողովուրդն այդ փորձը ունի:

«Պետք է նայել մեր պատմությանը ու տեսնել, թե ինչպես է եղել, որ մեր բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, երբ մեր երկիրը դարձել է ինդուստրիալ: Դա եղել է սովետական ժամանակներում, իսկ արդյունաբերության զարգացման հեղինակները եղել են մեր պապերը, մեր հայրերը: Այդ շրջանում ունեցել ենք այնպիսի տիտաններ , ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը: Ուզում եմ ասել, որ մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ: Ահա այսպիսի կրթական կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որ իրենք հավատան իրենց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման, ինդուստրիալիզացման փուլն է: Նա վստահություն հայտնեց, որ Սփյուռքն այդ գործում լինելու է շատ ավելի ակտիվ:

«Տպավորություն չստեղծվի, թե նսեմացնում ենք այն գործարարների դերը, ովքեր այսօր Հայաստանում շատ կոնկրետ գործ են անում: Մենք ունենք կոնկրետ օրինակներ: Օրերս ես որոշում կայացրեցի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով պարգևատրել «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանին: Նա ժամանակին արտագաղթել է Ռուսաստան, հիմնադրել գործարան, ունեցել հաջողություն, ինչ որ մի փուլից եկել է և սահմանամերձ գոտում արդյունաբերական աշխատանք է ստեղծել: 2018 թվականի հեղափոխությունը ձեր նման մարդկանց գործունեության պտուղն է քաղել: Այդ ժամանակ գործել է ապրելու, հաղթելու, հզորանալու, սեփական ճակատագրի ցիկլը ճեղքելու ցանկությունը: Եկել է հաղթելու ժամանակը»,-հավելեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: