Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք կա

Վերադարձ լուրերի բաժին

22:42 , 08 Դեկտեմբեր 2019

ՀՀ ֆինանսների նախարարությունն «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նախարար Ատոմ Ջանջուղազյանի կածիքով կա հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք:

«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նախարարը:

Նրա կարծիքով` եթե նույն վարձու աշխատողը դրա փոխարեն խնայողություններ գեներացներ, կարող էր ներդրումներ կատարել, օրինակ՝ նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման միջոցառումները հաջողությամբ իրականացնելու համար: Նախարարը նկատեց` առաջարկվող հայեցակարգի ընդունման պարագայում կստացվի, որ մարդը դրա փոխարեն ներդրում է կատարում առողջապահության համակարգում: «Դրանով է պայմանավորված մեր այս տեսակետը: Դրա համար կարծում ենք, որ դեռ վաղ է խոսել այդպիսի սցենարների մասին`որպես կայացված որոշում: Կարծում ենք, որ հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ զուտ տնտեսության մրցունակության տեսակետից դիտարկեց հարցը: Ջանջուղազյանը շեշտեց` կա նաև հարցի մյուս կողմը, ըստ էության առողջապահության համակարգում, այսօր գնահատվում է, որ պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, մոտ 2 այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից: «Բայց եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքը այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես ծախսվող միջոցներն ուղղորդել, որպեսզի հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը` միևնույն ժամանակ չծանրացնելով այդ բեռը տնտեսավարողների վրա և չխոչընդոտելով մրցունակության աճին»,-ասաց նախարարը:

Հարցին, թե առողջության հարկի համար ֆինանսների նախարարությունն ունի արդյոք նախընտրելի շեմ, նա նշեց` նախարարության նախընտրած շեմը 0-ն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: «Հարցը չափի մասին չէ, այլ ուղղության մասին է: Մենք կարծում ենք, որ պետք է նաև քննարկման առարկա դառնան այլընտրանքային տարբերակները, քանի որ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհասցնի այդ արդյունքներին` առանց կորուստների»,-եզրափակեց նախարարը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ, որով մասնավորապես առաջարկվում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձից վճարեն 6 տոկոս առողջության հարկ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: