Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առողջապահության ոլորտում հունվար-ապրիլին գրանցվել է 2% գնաճ

Վերադարձ լուրերի բաժին

18:03 , 12 Մայիս 2020

2020 թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում գնաճը կազմել է 0.1%, իսկ ապրիլին մարտի համեմատությամբ գներն աճել են 0.9%-ով: Այդ մասին, ըստ b4b.am-ի, տեղեկացրել է վիճակագրական կոմիտեն:

2020 թ.-ի հունվար-ապրիլին գնաճն ըստ ապրանքնախմբերի ունեցել է հետևյալ տեսքը՝

• Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գծով գրանցվել է գնանկում՝ 2.2%,
• Ալկոհոլային խմիչքի, ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 8.8%-ով,
• Հագուստի և կոշիկի գծով գներն աճել է 3.0%-ով,
• Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գծով գրանցվել է 1.1% գնաճ,
• Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ապրանքների գները նվազել են 0.2%-ով,
• Առողջապահության ոլորտում գրանցվել է 2%, տրանսպորտի ոլորտում՝ 1.4%, կրթության ոլորտում 3.7% գնաճ,
• Կապի ոլորտում գրանվցել է 0.1% տոկոս, հանգստի և մշակույթի ոլորտում՝ 1.4% գնանկում:

ՀՀ բոլոր քաղաքներում 2020 թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-1.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Իջևան, Հրազադան և Աշտարակ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.8%-ով:

2020 թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 1.8% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգերի 8.3% գնաճը: Բանջարեղենի ապրանքախմբում 2020 թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2019թ.-ի ապրիլի համեմատ՝ 6.5% գնանկում:

ՀՀ բոլոր քաղաքներում 2020 թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի գներն իջել են 0.1-5.5%-ով, ամենաբարձր գնանկումը եղել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի գները նվազել են 1.5%-ով:

EconoMood

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։