Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առողջապահության բյուջեն կավելանա

Վերադարձ լուրերի բաժին

13:10 , 01 Նոյեմբեր 2019

Հայաստանի Հանրապետությունում առողջապահությանն ուղղված բյուջեն կավելանա շուրջ 21.7%-ով: Այդ մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Առողջապահության համար ակնկալվում է, որ 2020թ. պետական բյուջեի նախագծով կտրամադրվի 109 մլրդ դրամ, դա շուրջ 21.7%-ով կամ 19.4 մլրդ դրամով ավելի է 2019թ. հատկացումից»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 2020թ. առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականություն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: