Invalid username or password
«Առյուծ արքայի» համաշխարհային դրամամուտքերը հասել են 1,33 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ այն, BoxOfficeMojo կայքի տվյալների համաձայն, դարձել է ամենահաջողակ անիմացիոն ֆիլմը պատմության մեջ:
Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: Երրորդ տեղ է իջել «Սուպերյոթնյակ 2»-ը (2018 թվական, 1,24 մլրդ դոլար), չորրորդ տեղում «Մինյոններն» են (2015 թվական, 1,16 մլրդ դոլար): Ցուցակի հինգերորդ տեղն զբաղեցնում է «Խաղալիքների պատմությունը. մեծ փախուստ» (2010 թվական, 1,07 մլրդ դոլար): Բացի այդ, «Առյուծ արքան» դարձել է Disney ստուդիայի ամենահաջողակ ռիմեյքը: Մուլտֆիլմի դրամամուտքերը 1994 թվականին կազմել են 987 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դիտումներ 3736
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: