Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջնորդության դպրոցի ունկնդիրներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները

Վերադարձ լուրերի բաժին

00:34 , 11 Հունիս 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքը, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: Այդ մասին հայտնեցին ՊԵԿ մամուլի ծառայությունից:

Բաց դասի մասնակիցները ծանոթացել են նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգի առանձնահատկություններին: Ներկայացվել են նաև ռիսկերի և ժամանակի կառավարման հայեցակարգերը, «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող Ռիսկերի կառավարման համակարգը և ձեռքբերումները:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս նախաձեռնել նման միջոցառումներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։