Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ հայտարարություն

Վերադարձ լուրերի բաժին

09:13 , 21 Մայիս 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակում է` ելնելով ՀՀ օրենսդրությամբ այդպիսի իրավական պահանջի առկայությունից: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը: ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 783-Ն որոշմամբ է սահմանված «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունների վերաբերյալ» հրապարակման ենթակա ցանկի ձևաչափը:

Գործող ձևաչափով,որով հրապարակվել են մինչև 30.09.2018թ. ընգրկված ժամանակաշրջաններին վերաբերող ցանկերը, հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ, քանի որ դրանում ներառված չեն հարկային պարտավորությունների ձևավորմանն ու կատարմանն առնչվող համապատասխան ցուցանիշները: Մասնավորապես` ըստ հարկատեսակների եկամուտների հաշվեգրման պահը, ուսումնասիրությունների, հարկային հաշվարկների ճշտումների, դատարանի որոշումների և այլ հիմքերով միասնական գանձապետական հաշվին վերադարձված գումարները և այլն:

Այդ է պատճառը, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել և ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջականացնել վերոհիշյալ ցուցանիշները` հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով:

Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականի 4-րդ և 2019 թվականի 1-ին եռամսյակների ցուցանիշները հրապարակել է՝ հաշվի առնելով վերոնշյալ նախագծով սահմանվող մեթոդաբանությունը, ինչը, բնականաբար, տարբերվում է գործող որոշմամբ սահմաված ձևաչափից:

Ելնելով այն հանգամանքից, որ նոր մեթոդաբանությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ առաջացրել են որոշակի հարցեր, ՀՀ ՊԵԿ-ը կվերահրապարակի գործող որոշմամբ սահմանված ձևաչափին համապատասխանող ցուցանիշները:

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: