Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին և երկրորդ երեխայի համար պետությունը կտրամադրի 300 000 դրամ

Վերադարձ լուրերի բաժին

13:39 , 09 Հունվար 2020

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով Հայաստանում բարձրացնում են երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այդ մասին որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության՝ 2020 թ. առաջին նիստում:

Նախկինում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին: Նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում 50 հազար դրամ էր, երկրորդ երեխայի դեպքում` 150 հազար դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը լինելու է 300 հազար դրամ։

Ըստ այլ նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18 հազար դրամի փոխարեն դարձնելով 26 հազար 500 դրամ։ Այդ կարգավորումը ևս կգործի հուլիսի 1-ից և կառնչվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիներին:

Նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի: Այս ծրագրերի համար կհատկացվի ավելի քան 4 միլիարդ 786 միլիոն դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։