Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին կիսամյակում ՀՀ-ում գործարկված բնակելի շենքերի մակերեսը 33%-ով աճել է

Վերադարձ լուրերի բաժին

10:04 , 13 Օգոստոս 2018

2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գործարկվել են 46 204 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր։ Դրանց շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 33.4 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը  34 746 քմ էր։ Նախորդ տարվա համեմատ՝ գործարկված շենքերի մակերեսն աճել է 33%-ով։

46 204 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենքերից 18 241քմ-ն բաժին է ընկնում Երևանին։ Նախորդ տարվա համեմատ մայրաքաղաքում գործարկված բնակելի շենքերի մակերեսը նվազել է 12.9%-ով։

Մարզերից առանձնանում է Կոտայքը։ 2018 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում գործարկվել է 15 723քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենք։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.8 անգամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: