Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին կիսամյակում ՀՀ-ում ապաստան հայցելու համար դիմել է 108 մարդ

Վերադարձ լուրերի բաժին

14:43 , 01 Օգոստոս 2018

2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում ապաստան հայցելու համար դիմել է 108 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ ամենից շատ ապաստան հայցելու համար դիմել են Իրաքից՝ 44 մարդ: Իրաքին հաջորդում է Յեմենը, որտեղից Հայաստանում ապաստան հայցելու համար դիմել է 16 մարդ: Նշված ժամանակահատվածում Իրանից դիմել է 13, Սիրիայից՝ 11, Բանգլադեշից՝ 7, Ուկրաինայից՝ 6, այլ երկրներից՝ 11 մարդ: Նշված ժամանակահատվածում ապաստան հայցողների թվում մինչև 17 տարեկան է 29 մարդ:

Առաջին կիսամյակում փախստականի կարգավիճակ է տրվել 52 անձի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: