Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին կիսամյակում հանքաքարի արտահանումը կրճատվել է, թանկարժեք մետաղներինը՝ ավելացել

Վերադարձ լուրերի բաժին

01:00 , 13 Սեպտեմբեր 2019

Հայաստանից արտահանման մասով 2019թ առաջին կիսամյակում գրանցված 0.5 տոկոս անկումը հիմնականում պայմանավորված է եղել պղնձի խտահանքի, հանքաքարի (-8%), սիգար, սիգարելլա և սիգարետի (-4%), ալյումինե նրբաթիթեղի (-9%), էլեկտրաէներգիայի (-37%), ադամանդի (-33%) արտահանման նվազմամբ: Որոշ ապրանքների արտահանման նվազման հետ մեկտեղ էականորեն ավելացել են արտահանման կառուցվածքում բարձր մաքսային արժեք ունեցող մի շարք ապրանքների արտահանման ծավալները:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանից մոտ 26 անգամ աճել են ծխախոտի արտահանման ծավալները։ Հայաստանից ծխախոտի պատրաստուկ և այլ փոխարինիչ հիմնականում արտահանվում է Վրաստան, ՌԴ, Իրաք և այլ երկրներ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Իրաք արտահանման ծավալները մաքսային արժեքով արտահայտված ավելացել են գրեթե 25 անգամ։

Թանկարժեք մետաղի թափոն և ջարդոն ապրանքատեսակի արտահանման ծավալները աճել են 7 անգամ, որի հիմնական ուղղություններից են Լատվիան, Շվեյցարիան և այլն։ Դեպի Լիտվա և Ռուսաստան նշված ապրանքատեսակի արտահանման ծավալներն աճել են համապատասխանաբար 5.7 և 8 անգամ։ Թարմ կամ սառեցված վարունգի արտահանման ծավալներն աճել են մոտ 5 անգամ, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են մոտ 5 անգամ, դեպի Վրաստան՝ մոտ 4.5 անգամ։ Նշված ապրանքատեսակի արտահանման ուղղություններից են համարվում նաև Լիտվան և Լեհաստանը։ Աճ են գրանցել նաև բժշկության մեջ կիրառվող սարքերի և հարմարանքների արտահանման ծավալները. նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է մոտ 17 անգամ։ Արտահանման հիմնական ուղղություններից են համարվում Հոնկոնգը, ԱՄԷ-ն, Ղազախստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Չինաստանը և այլն։

Գրեթե 2 անգամ կրճատվել է մի շարք մրգատեսակների՝ ծիրանի, կեռասի, բալի և այլն, արտահանումը: 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 11.1 մլն ԱՄՆ դոլար ապրանքի միրգ, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 5.6 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։ Աճ են գրանցել նաև շոկոլադի, պահածոյացված մրգի, ընկուզեղենի, հատապտղի, սառեցված և թարմ ձկան արտահանման ծավալները։ Մոլիբդենի հանքաքարի և խտահանքի, ոսկերչական իրերի, երկաթահամահալվածքի արտահանումը ևս աճել է։ Արտահանման ծավալների կրճատում է նկատվել հիմնականում տրիկոտաժե արտադրանքի՝ սվիտեր, պուլովեր և այլն, ժամացույցի կորպուսների, մարդատար ավտոմեքենաների և այլ ապրանքատեսակների գծով։

Ի տարբերություն նախորդ տարվա առաջին կիսամյակի այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը Ղազախստան չի արտահանել տրիկոտաժե արտադրանք, սակայն դրա փոխարեն Հայաստանը նշված ապրանքատեսակը սկսել է արտահանել դեպի նոր շուկաներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Ֆրանսիա։ Տրիկոտաժե արտադրանքի հիմնական արտահանման ուղղություններից է Ռուսաստանը, ինչի կրճատման հաշվին էլ պայմանավորված է ընդհանուր ապրանքատեսակի գծով արտահանման անկումը։ Կրճատվել են նաև դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները՝ 36.4 տոկոսով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեր տարօրինակ ու միայնակ նոր աշխարհը

Ամերիկացի Լուսանկարիչը հատուկ հնարքի միջոցով ցույց է տալիս, թե որքան միայնակ է մեր այսօրվա աշխարհը, և որքան են քչացել մարդկային շփումները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել: