Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 2 անգամ ավելի շատ ավտոմեքենա

Վերադարձ լուրերի բաժին

01:43 , 14 Սեպտեմբեր 2019

Հայաստան ներմուծված ապրանքների շարքում 2019թ. առաջին կիսամյակում ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքատեսակներն են բնական և հեղուկ գազը, մարդատար ավտոմեքենան, նավթը և նավթամթերքը, ադամանդը և դեղամիջոցները, որոնցից միայն գազի և մարդատար ավտոմեքենաների մաքսային արժեքներն են աճ գրանցել համապատասխանաբար՝ 12,9 և 29,5 տոկոսով։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակում արտաքին առևտրով ՀՀ ներմուծված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը։

2019 թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվել է նավթի, նավթամթերքի 4,9 տոկոս, ադամանդի 3,4 տոկոսով և դեղամիջոցների 9,6 տոկոս նվազում: Ներմուծման մաքսային արժեքի ամենամեծ՝ 42,1 տոկոս կրճատում գրանցել են համակարգիչները և դրանց բլոկները՝ կազմելով 15 մլն 280 հազար ԱՄՆ դոլար քանակի՝ 14,8 տոկոս կրճատման պարագայում։ Կրճատվել է նաև ցորենի և մեսլինի ներմուծման ծավալը՝ 36,2 տոկոսով, սիգար, սիգարիլլա, սիգարետինը՝ 33,8 տոկոսով, շաքարինը՝ 18,7 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում աննախադեպ՝ 44 անգամ աճել է հագուստի առարկաների ներմուծման ծավալը, որի արդյունքում շուրջ 25 անգամ աճել է վերջինիս մաքսային արժեքը՝ կազմելով 13 մլն 259 հազար ԱՄՆ դոլար։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել է 53 հազար 210 մարդատար ավտոմեքենա, որը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ ներմուծված մարդատար ավտոմեքենաները դրամական արտահայտությամբ ցանկում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ 139 մլն 2 հազար ԱՄՆ դոլարով, նախորդ տարվա համեմատ գրանցելով՝ 29,5 տոկոս աճ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ քանակությամբ՝ շուրջ 22 հազար ավտոմեքենա ներմուծվել է Գերմանիայից, 14,8 հազար ավտոմեքենա Ճապոնիայից, իսկ 10,7 հազար՝ ԱՄՆ-ից։

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ տարում 3,3 անգամ ավելի շատ ցեմենտ է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն՝ գրանցելով մաքսային արժեքի 5,2 անգամ աճ՝ 22 մլն 452 հազար ԱՄՆ դոլար։ Հաշվետու ժամանակահատվածում միայն Իրանից ցեմենտի ներմուծումն ավելացել է 3,6 անգամ, իսկ մաքսային արժեքը 5,5 անգամ՝ կազմելով 22 մլն 440 հազար ԱՄՆ դոլար։ Աճել է նաև ՌԴ-ից ներմուծվող ցեմենտի քանակը, սկսվել է ներմուծումը Թուրքիայից՝ շուրջ 10,2 տոննա։ Նախորդ տարվա 3481 տոննայի համեմատ այս տարի Վրաստանից ցեմենտ չի ներմուծվել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է:

Կարևոր են ռազմավարությունները

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը: