Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերն այժմ ընդունում է հայտեր

Վերադարձ լուրերի բաժին

12:59 , 20 Հոկտեմբեր 2019

Creative Armenia-ն Ucom-ի հովանավորությամբ ուրախ է մեկնարկել նոր ստեղծարար մարտահրավեր սցենարիստների համար: 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակով կպարգևատրվի այն սցենարիստը, որը կգրի «Creative Armenia» անվանումով ֆիլմի ամենագրավիչ սցենարի առաջին էջը։ Դիմորդներին առաջարկվում է որգեշնչվել նշված անվանումով ֆիլմի պաստառից՝ ստեղծված Անահիտ Պետրոսյանի կողմից։

Պետրոսյանի պաստառը Creative Armenia-ի նախորդ մարտահրավերի հաղթող աշխատանքն է, որը նույնպես Ucom-ի հետ համագործակցությամբ է տեղի ունեցել։ Մարտահրավերը պարգևատրեց 2,000 ԱՄՆ դոլար ամենաազդեցիկ «Creative Armenia» ֆիլմի պաստառի համար։ Իսկ այժմ, այդ երևակայական ֆիլմի պաստառը կխթանի իր ֆիլմի սցենարի առաջին էջի ստեղծմանը։

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերն այժմ ընդունում է հայտեր։ Չկան ժանրային, տարիքային կամ տարածաշրջանային սահմանափակումներ։ Դիմորդները պետք է ուղարկեն բնօրինակ սցենարի միայն առաջին էջը, ինչպես նաև հակիրճ լրացված հայտ։ Դիմումների վերջնաժամկետը 2019թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։

«Մեր մարտահրավերներից յուրաքանչյուրը մեզ ուղղորդում է այնպիսի տեղ, որին չէինք սպասում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Մենք անհամբեր սպասում ենք բազում պատմությունների առաջին էջը ընթերցելուն, որոնք կհամոզեն մեզ սպասել մնացած էջերին»։

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի թվով երրորդ գործակցությունն է՝ հաջորդող և կապված «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

Screenwriting Challenge - Main Banner

«Ինչպես և նախկինում, Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարար մարդկանց դրսևորելու իրենց տաղանդը։ Մեր ընկերությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ աջակցության արդյունքում տաղանդավոր սցենարիստները, ռեժիսորները և դերասաններն արժանացել են միջազգային բարձր գնահատականի», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: