Invalid username or password
Հայաստանում 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրվել է 111.7 մլն հատ ՀԴՄ կտրոն, որը 21.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին իր առցնաց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունները 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8 տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց Փաշինյանն ու շնորհակալություն հայտնեց բոլոր այն հայրենակիցներին, որոնք պահանջում են ՀԴՄ կտրոն, որոնք թողարկում են ՀԴՄ կտրոն:
Վարչապետը նաև նշեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների ցուցանիշը 2019թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում են 49.5 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ 2018թ-ի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։
«Չնայած առաջին եռամսյակի մարտ ամսվա մեծ մասն արդեն կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում էինք, սակայն մեզ հաջողվեց բյուջեի եկամտային մասը գերակատարել, ինչը լավ ցուցանիշ է»,- նկատեց նա:
Արմենպրես
Դիտումներ 419
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։