Invalid username or password
Հայաստանում պետական բյուջեի հարկային եկամուտները 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով կգերակատարվեն, սակայն տարեսկզբին նկատված թափը մարտի երկրորդ տասնօրյակից սկսած դանդաղել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասուլիսում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար ըստ էության կկատարենք` մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի կամ գումարային առումով` գրեթե 40-45 մլրդ: Բայց սա, ըստ էության, կարելի է ասել, որ տարեսկզբից թափ առած, նույնիսկ 2019-ի իներցիոն թափի արդյունքն էր, որ մենք հունվար-փետրվարին ունեցանք: Սակայն մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակում, նաև՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների հետ կապված, արդյունքներն ենք արձանագրում գրեթե ամեն օր: Հետևաբար այն աճի տեմպը, որ ունեինք տարեսկզբից, կարելի է ասել, որ մարտի երկրորդ տասնօրյակից սկսած արդեն դանդաղում է»,-նշել է Անանյանը:
Անանյանն ընդգծել է` ապագան շատ առումով անկանխատեսելի է և անհայտները, փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի` թե տնտեսության ցուցանիշների, թե հարկաբյուջետային քաղաքականության, թե ընդհանրապես պետական բյուջեի հարկային եկամուտների առումով:
Դիտումներ 581
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: