Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին եռամսյակի բյուջեն կատարվել է 19.2 մլրդ դրամի պակասուրդով

Վերադարձ լուրերի բաժին

19:47 , 17 Մայիս 2017

ՀՀ պետական բյուջեն 2017 թվականի առաջին եռամսյակում կատարվել է 19.2 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 27.6%-ը և 42%-ով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հունվար-մարտի պետբյուջեի հաշվետվությունը, նույն ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներում 4.5 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, որոնք հիմնականում ստացվել են պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից և 14.7%-ով գերազանցել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 1.9 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 86%-ը:

Ավելի քան 28.8 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները` եռամսյակային ծրագրով նախատեսված 67.9 մլրդ դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.4 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով եռամսյակային ծրագրի19.3%‑ը, ինչը հիմնականում պայմանավորված է ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ու էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցները չհատկացնելու հանգամանքով:

Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է եռամսյակային ծրագրով նախատեսված գումարների 49.4%‑ը՝ ավելի քան 3.5 մլրդ դրամ:Հաշվետու ժամանակահատվածում 26.7 մլրդ դրամ օգտագործվել է ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից` նախատեսված 68.1 մլրդ դրամի դիմաց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.