Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս»-ի հետ համատեղ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Վերադարձ լուրերի բաժին

11:56 , 17 Նոյեմբեր 2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով:

Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս նվազեցնել կանխավճարի գումարը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի շրջանակներում և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի շրջանակներում ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար: Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% – անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում), ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլեւս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո):

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկերի պայմանների և կանխավճարային ապահովագրության հիմնական պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: