Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջիկա շաբաթում կթույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ

Վերադարձ լուրերի բաժին

13:30 , 15 Ապրիլ 2020

Հնարավոր է, որ առաջիկա շաբաթում թույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ, սակայն այդ ամենը կախված է համաճարակային իրավիճակից: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ապրիլի 13-ից գործում է տնտեսական գործունեության վերաբերյալ Պարետի նոր որոշում՝ համաձայն որի թույլատրվել են ծխախոտային արտադրությունը, շինարարական գործունեությունը՝ բացառությամբ ավարտվող աշխատանքների, ինչպես նաև շինարարությանը օժանդակող և դրա հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները։

«Օրինակ՝ թույլատրվում է շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրությունը, իհարկե, որոշ սահմանափակումներով։ Միևնույն ժամանակ, արդեն իսկ թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը կամ դրանց մասերով արտադրությունը»,- ասաց նախարարի տեղակալը։ Ըստ Սիմոնյանի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս աշխատանքներ է իրականացնում տնտեսական գործունեության այլ տեսակների աշխատանքներ թույլատրության ուղղությամբ։

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: