Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԵԿ-ի կայքում շուտով հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը

Վերադարձ լուրերի բաժին

15:30 , 26 Փետրվար 2018

Պետեկամուտների կոմիտեի Petekamutner.am կայքում առաջիկայում հասանելի կլինի ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը` գոհունակությամբ փաստելով, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինում 20 րոպե:

«Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017 թվականից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: Ինչպես գիտեք, առկա են նոր ավտոմեքենաների գները, իսկ բանաձևի միջոցով հաշվարկվում են նաև տարբեր տարեթվերի մեքենաների արժեքները: Արդեն առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՊԵԿ փոխնախագահը` հավելելով, որ հետագայում հնարավոր կլինի նաև մաքսային վճարների հաշվարկն ավտոմատ կատարել:

Ինչպես նշել է պաշտոնյան, շարունակաբար թարմացվում է շուրջ 250 անուն ապրանքների մաքսային արժեքների, քանակների, ներմուծողների թվի և գործարքի գնի մեթոդի կիրառության ծավալի վերաբերյալ կայքում տեղադրված տեղեկատվությունը: «Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է ավտոմեքենաների ձևակերպման վայրերում:

Petekamutner.am կայքում ամեն ամիս հրապարակվում է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Գործարքի գնի մեթոդի կիրառության տեսակարար կշիռը կազմում է ­­­­68 տոկոս»,-հայտնել է Սամվել Ավետիքյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ