Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջարկվում է վերականգնել շրջանառության հարկի նախկին շեմը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:42 , 25 Ապրիլ 2019

Կառավարությունն ապրիլի 25-ի նիստում առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի ծառայությունից: Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով:

Առաջարկությունների ներկայացումը հիմնավորվում է ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրը հնարավորին չափ շուտ բարելավելու ու վարվող քաղաքականության կանխատեսելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թ. առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետի՝ ապրիլի 20-ի մոտենալու հանգամանքով: Կառավարությունը խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով, առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։