Invalid username or password
ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Այդ մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը»,- ասաց Ավանեսյանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում: Ներկրվող ցեմենտի համար 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչև 2020 թ. ապրիլի 1-ը:
Արմենպրես
Դիտումներ 669
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։