Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջարկվում է բենզալցակայանների լցարկիչները կապել ՀԴՄ սարքի հետ

Վերադարձ լուրերի բաժին

12:11 , 15 Սեպտեմբեր 2020

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նախատեսում է Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենայի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին:

«Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»,-ասաց Ասոյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: