Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջարկություն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին

Վերադարձ լուրերի բաժին

14:15 , 05 Ապրիլ 2020

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքի իր էջում առաջարկություններ է ներկայացրել՝ ուղղված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Պիպոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

* * *

Առաջարկություն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին

Կորոնովիրուսային իրավիճակով պայմանավորված` էականորեն մեծացել են ապրանքային շուկաներում տեղի ունցեցող գնային փոփոխությունների նկատմամբ հանրային հետաքրքրությունները: Գնային փոփոխությունները հաճախ հանրային հարթակներում մեկնաբանվում են որպես հնարավոր չարաշահումների հետևանք (ինչն, ի դեպ, բաացառված չէ), իսկ որոշ դեպքերում քննարկումները տեղափոխվում են ավելի «վտանգավոր» տիրույթ, երբ թանկացումը մեկնաբանվում է ապրանքների ծավալների նվազմամբ, ինչ էլ առաջացնում է սպասումներ, որոնք իրենց հերթին ազդում են պահանջարկի և հետևաբար նաև առաջարկի վրա:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այսօր մեծ պահանջարկ ունեցող որոշ ապրանքատեսակներում արձանագրվում է գնաճ: Իհարկե, յուրաքանչյուր գնաճ չէ, որով հնարավորություն ունի զբաղվելու մրցակցային մարմինը կամ կա դրա անհրաժեշտությունը, բայց հարկավոր է բացառել հնարավոր չարաշահումները` հստակ հիմնավորումներով` թափանցիկ ներկայացնելով գնաճի պատճառահետևանքային կապերը:
Թափանցիկությունը չի ենթադրում առևտրային գաղտնիքի խախտում և տեխնիկապես հնարավոր է տրամադրել տեղեկությունն այնպես, որպիսի ապահովվեն, թե թափանցիկությունը, թե պաշտպանված պահել գաղտնի համարվող տեղեկությունը:

Առաջարկում եմ յուրաքանչյուր շաբաթ (եթե ռեսուրսը չի բավականացնում` յուրաքանչյուր օր) ներկայացնել տեղեկատվություն, թե որ ապրանքային շուկաներում է արձանագրվել գնաճ, ինչ փոփոխություններ են նկատվում նույն ապրանքների մասով միջազգայի շուկայում և ինչն է առանցքը, որից կարելի է գալ եզրահանգման, որ չարաշահում առկա չէ և անգամ վարույթի կարիք չկա:

Մեկ օրինակ, որը գրառումս ավելի մատչելի կդարձնի բոլորի համար:

Իմբիրը վաճառվել է 15000դրամով` մենք միայն տեսնում ենք դա, բայց`

1. Բոլոր իրացման կետերում չէ, որ ՏՄՊՊՀ-ն իրավասություն ունի ուսումնասիրել գինը

2. Կարևոր է, թե իրացման խոշոր ցանցը վերավաճառքի գինն է սահմանել բարձր, թե ձեռքբերումն է եղել բարձր գնով:

3.Եթե ձեռքբերումն է եղել բարձր, ապա կարևոր է, թե ով է մատակարարը` խոշոր «խաղացող» է, թե` ոչ:

4. Ի՞նչն է մատակարարման գնի բարձրացման պատճառը` փոփոխվե՞լ են միջազգային շուկայում նույն ապրանքի գները:

Էլի կարելի է թվարկել, թե էլ ինչ տեղեկատվություն կարելի է տրամադրել, բայց կարծում եմ այսքանը բավարար է, որպիսի գնաճը բոլորիս համար դառնա հասկանալի` անգամ, եթե շարունակի մնալ ոչ ցանկալի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է մոտ 1.7 մլրդ դրամ

Դիմում է ներկայացրել ծրագրի շահառուների մոտ 73 տոկոսը: Դիմումների վերջնաժամկետը հունիսի 10–ն է:

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով: