Invalid username or password
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսքերը. տնտեսության վիճակը բարդ է՝ ծախսերը շատ են, եկամուտները՝ քիչ։
Ամենաարագ լուծումներից մեկը ծախսերի կրճատումն է, սակայն ծախսերի կրճատման գնալիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Ֆինանսները նախարարն այս առումով առանձնացնում է երկու բան. «Առաջինը այն գործիքակազմն է որով չափվելու է ծախսի արդյունավետությունը, երկրորդ՝ որ գերատեսչությունը կամ ինչը պետք է կրճատել»։
Արամյանի խոսքով, ընդունված և միջազգային փորձով հաստատված կանոն է՝ եթե արհեստական ինչ-որ ծախսեր են կրճատվում՝ առանց ֆունկցիոնալ կրճատումների կամ ֆունկցիոնալ վերանայումների, ժամանակի ընթացքում այդ ծախսերը վերականգնվում են։
Այսինքն, ըստ Վարդան Արամյանի, երբ խոսվում է գերատեսչությունների օպտիմալացման մասին, դա ենթադրում է բարեփոխում։ «Առանց ռեֆորմների ծախսեր կրճատելը մանկամտություն կլինի, դա ճիշտ չէ»,- ասում է ֆինանսների նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտումներ 2319
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։