Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձումը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:55 , 19 Մարտ 2019

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմ ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, որն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում: Այդ մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում, ըստ b4b.am-ի՝ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու է կառավարությունը գնում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քայլին:

«ՄԻԵԴ-ն ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը, և դատարանն արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այնպես որ, այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որևէ հարց չի կարող լինել, դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ անգամ կան փաստաթղթեր, որտեղ դեռևս 2015 թվականին Հայաստանի միջազգային գործընկերները այդ մեխանիզմի՝ մեր երկրում ներդրման երաշխիքներ են տվել: «Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։