Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առանցքային տնտեսական ցուցանիշների կանխատեսում և Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատում

Վերադարձ լուրերի բաժին

Ապրիլի 15-22-ը ACSES վերլուծական կենտրոնը տնտեսագետների շրջանում իրականացրել է «Առանցքային տնտեսական ցուցանիշների կոնսենսուսային կանխատեսման և Covid-19-ի հակազդման պետական աջակցության ծրագրերի գնահատման» փորձագիտական հարցում: Մասնակցել է 16 տնտեսագետ՝ Բագրատ Ասատրյանը, Վարդան Բոստանջյանը, Ռուբեն Գևորգյանը, Արմեն Եղիազարյանը, Ջուլիետա Թադևոսյանը, Վահագն Խաչատուրյանը, Վիլեն Խաչատրյանը, Մանուկ Հերգնյանը, Թաթուլ Մանասերյանը, Հեղինե Մանասյանը, Ատոմ Մարգարյանը, Հրանտ Միքայելյանը, Սուրեն Պարսյանը, Տիգրան Ջրբաշյանը, Էդվարդ Սանդոյանը և Հայկազ Ֆանյանը։

Փորձագիտական հարցման մասնակից տնտեսագետներից յուրաքանչյուրն առանձին կանխատեսել է 2020 թ. ՀՆԱ-ի իրական ծավալի փոփոխությունը, 12-ամսյա գնաճը (գնանկումը), դրամ/դոլար միջին փոխարժեքը 2020թ-ի դեկտեմբերին, ինչպես նաև գնահատել է Covid-19-ի հետևանքների չեզոքացման պետական աջակցության ծրագրերի սոցիալական և տնետսական բաղադրիչների արդյունավետությունը և դիրքորոշում է հայտնել տնտեսական աջակցության առանձին մեխանիզմների վերաբերյալ։

Graph_1

Ըստ կոնսեսուսային կանխատեսման՝ 2020 թ. ՀՆԱ-ի իրական ծավալը Հայաստանում կկրճատվի 3.9%-ով, ինչն ավելի ցածր է, քան մինչ այժմ հրապարակված ՀՀ կենտրանական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, միջազգային ֆինանսական կառույցների և վարկանշային գործակալությունների վերջին կանխատեսումները։

Միեւնույն ժամանակ, փորձագետները կանխատեսում են, որ 12-ամսյա գնաճը կկազմի 1.8%, ինչը թեեւ ավելի բարձր է, քան նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4% +/- 1.5%-ային կետ)։

Բացի այդ, ըստ փորձագիտական կարծիքի, սպասվում է նաև դրամի արժեզրկում դոլարի նկատմամբ: 2020 թ. դեկտեմբերին դրամ/դոլարի միջին փոխարժեքը կլինի 499` 4.3%-ով ավելի, քան 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը։

Անդրադառնալով Covid-19-ի հակազդման պետական աջակցությանը՝ փորձագետների կոնսենսուսային գնահատմամբ 2020 թ. Հայաստանում պետական աջակցության ծրագրերի չափը պետք է լինի մոտ 395 մլրդ դրամ, ինչը թույլ կտա հնարավորինս մեղմել տնտեսական և սոցիալական հետևանքները։ Փորձագետները նաև գնահատել են հրապարակված պետական աջակցության ծրագրերի սոցիալական և տնտեսական բաղադրիչների արդյունավետությունը, ընդ որում՝ 5 բալանոց սանդղակում սոցիալական բաղադրիչի միջին գնահատականը կազմել է 3.1, իսկ տնտեսական բաղադրիչինը՝ 2.5: Այլ կերպ ասած՝ պետական աջակցության ծրագրերը ավելի արդյունավետ են ամբողջական պահանջարկը խթանելու առումով (սոցիալական ծրագրեր), քան ամբողջական առաջարկը (տնտեսական ծրագրեր)։

Փորձագետներին առաջարկվել է նաև դիրքորոշում հայտնել տնտեսական աջակցության հետևյալ մեխանիզմների վերաբերյալ՝
• Տնտեսական գործունեության առավել տուժած տեսակների համար որոշ հարկատեսակների դրույքաչափերի նվազեցում կամ զրոյացում,
• Տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգում,
• Առանց միջնորդների՝ հետվերադարձի պայմանով, փոխառություն տրամադրում առանձին տնտեսավարող սուբյեկտների,
• Բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրմանը մասնակցություն,
• Նոր կապիտալ ներդրումների համար ամորտիզացիայի ավելի կարճ ժամկետների սահմանում։

Նշված մեխանիզմներից փորձագետները ամենաշատը հավանություն են տվել
• Տնտեսության առանձին ոլորտների տնտեսավարող սուբյեկտների համար հարկերի վճարման հետաձգմանը,
• Բաժնեմասնակցության սկզբունքով նոր ձեռնարկությունների հիմնադրման մասնակցությանը։

Հաշվետվության ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ACSES-ը (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոն է, որի նպատակն է օժանդակել հանրային քաղաքականության մշակմանը՝ սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններով միջոցով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: