Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առանձնացված են մոտ 800 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց ուղղությամբ քայլեր են արվել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:28 , 11 Ապրիլ 2019

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կա 3.3 միլիարդ դոլար հանրագումարով երկու խումբ ներդրումային ծրագիր, որոնք քննարկման տարբեր մակարդակներում են գտնվում: Այդ մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Վարչապետի հանձնարարությամբ բոլոր այն ծրագրերը, որոնց վերաբերյալ ծրագրի հեղինակներն իրենց նախաձեռնությամբ դիմում են կառավարությանը՝ այս կամ այն կերպ աջակցություն խնդրելու դիմումով,մենք հաշվառում են, պարբերաբար զեկուցում վարչապետի աշխատակազմ, որպեսզի հնարավոր լինի հետագայում հետևել յուրաքանչյուր ծրագրի զարգացումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք առկա են և պահանջում են լուծումներ, ինչպես նաև հետևել՝ արդյոք ամեն ինչ նորմալ է», – ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը տարբեր ոլորտներում են՝ էներգետիկա, քաղաքաշինություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն։ Նրա խոսքով՝ դա գաղտնի ցուցակ չէ, ինքն այն կարող է տրամադրել։

Հարցին՝ կոնկրետ ներդրումներ կա՞ն, նախարարը պատասխանեց. «3.3 միլիարդից առանձնացված են մոտ 800 միլիոն դոլար ընդհանուր արժեքով ծրագրեր, որոնց ուղղությամբ, այո, քայլեր են արված։ Մի դեպքում սարքավորումներ են ներկրված և արդեն պատրաստ են մոնտաժման, մի դեպքում՝ դրանք ճանապարհին են, մի դեպքում՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այսինքն՝ բազմաթիվ տարբեր զարգացումներ կան»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: