Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:51 , 25 Մարտ 2019

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աջակողմյան ղեկով մեքենաների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված նախագծերի փաթեթին: «Այս փաթեթի մեջ է մտնում նաև այն հարցը, որը նախորդ նիստում քննարկեցինք՝ աջ ղեկով մեքենաները, այդ թեման փակեցինք, չէ՞, հուսով եմ՝ ընդմիշտ», – b4b.am-ի փոխանցմամբ, դիմելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դրական պատասխան ստանալուց հետո որոշումը միաձայն ընդունվեց։ ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 13-ին և 14-ին արտահերթ նիստերի ընթացքում ընդունվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում հնարավորություն ընձեռվեց ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

Վերը նշված տրանսպորտային միջոցները Հայաստանի տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառելու և շահագործելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում:

Նախագծերի ընդունման դեպքում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվեն և առանց ղեկի տեղափոխման շահագործվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: