Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտների աշխատողներին

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ կառավարության հերթական նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործադիրը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), կինոթատրոնների, լուսանկարչության բնագավառում, սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն:

government of Armenia. 20 support programme. b4b.am

Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։ Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։ Այս կետում նշված անձանց աջակցությունը տրամադրվում է՝ անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում կամ պայմանագրային եկամուտ հաշվարկելու հանգամանքից։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, որը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Դիմումները կընդունվեն հունիսի 22-ից սկսած: Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Minister of Social Affairs. b4b.am

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեցլ է, որ միջոցառման շահառուների թիվը շուրջ 36800 է, իսկ բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ: «20-րդ ծրագրում ներառված են ոլորտներ, որոնք կային նաև 8-րդ ծրագրում: Պետք է նշեմ, որ կարող են դիմել նաև այս միջոցառումից աջակցություն ստանալու համար: Սա երկրորդ հնարավորությունն է առավել տուժած ոլորտների աշխատակցիներին աջակցելու»,-ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։