Invalid username or password
Գործադիրը հաստատել է Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում: Երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն կընձեռվի շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։ Նպատակային ծրագրերը երեքն են՝ միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին, երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։ Նպատակային ծրագրերի համար 2020 թ. պետբյուջեով նախատեսվել է 526 մլն 760 հազար դրամ։ 2020 թ.-ին նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245, կանխավճարի ապահովագրության աջակցություն՝ 540, երեխայի ծննդյան աջակցություն՝ 300 շահառուի։
Անդրադառնալով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգի ներդրման կարևորությունը. «Կարևորը, որ համակարգը ներդրվի, իսկ երբ կսկսի աշխատել՝ անհրաժեշտ փոփոխությունները կարվեն»: Վարչապետը հույս է հայտնել, որ տարեցտարի այս ռազմավարական ծրագրի շահառուների թիվը կավելանա. «Սա այն ծրագիրն է, որի համար ոչ մի գումար չենք խնայի. ինչքան շատ լինի, այնքան՝ լավ»:
Դիտումներ 410
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: