Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աջակցության գործիքների հերթական ցանկը

Վերադարձ լուրերի բաժին

16:44 , 10 Ապրիլ 2020

Տուժած ոլորտների տնտեսավարողներին ու վարձու աշխատողներին ուղղված օժանդակության 8-րդ միջոցառման կարգը հաստատվել է և հստակեցվել է շահառուների շրջանակն ու օժանդակության չափը։ Կարևոր է, որ շահառուների թվում ներառվել են երեխայի խնամքի արձակուրդում գտնվողները։ Վարձու աշխատողների դեպքում աջակցությունից չեն կարող օգտվել քաղիրավական պայմանագրով աշխատողները։

Ըստ այդմ, շահառուներ են․
– Տուժած ոլորտներում գործած անհատ ձեռնարկատերերը, որոնք գործունեություն են ծավալել նաև 2019թ-ի չորրորդ եռամսյակում,
– մասնավոր հատվածի Տուժած ոլորտների աշխատողները, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ և աշխատավարձ են ստացել հունվար և փետրվար ամիսներին,
– Տուժած ոլորտների գործատուների՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողները։

Տուժած ոլորտներ են համարվում՝
1․ Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
2․ Հանրային սննդի ծառայություններ,
3․ Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
4․ Մանրածախ առևտրի ծառայություններ։

Աջակցություն ստանալու համար պետք է լրացնել online.ssa.am էլեկտրոնային դիմում, որը լրացնելու հնարավորությունը գործելու է ապրիլի 10-ից հետո։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: