Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապրուստի գինը. Հայաստանն այս տարի ամենաէժան երկրների քսանյակում չէ

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:47 , 12 Հունվար 2016

Հայաստանն այլևս ամենաէժան երկրների քսանյակում չէ։ Numbeo-ն հրապարակել է աշխարհի երկրների սպառողական գների համեմատական ինդեքսը, և այդ ցանկում մենք 22-րդն ենք՝ 122 երկրների շարքում։ նախորդ տարի 18-րդն էինք։

Սպառողական գների համեմատական ինդեքսը ներառում է սննդի, ռեստորանների, տրանսպորտի վրա կատարվող ծախսերը և կոմունալ վճարները։ Բազային համարվում է Նյու Յորքի ցուցանիշը, որը գնահատվում է 100 միավոր։

Հայաստանի 2016թ. սպառողական գների ինդեքսը, ըստ Numbeo-ի մեթոդաբանության, 35.43 է։ Դա նշանակում է, որ Հայաստանում ապրուստը 64.57%-ով էժան է Նյու Յորքից։

numbeo

Թանկության առումով առաջատարներն են Բահամյան կղզիները (107.54), Շվեյցարիան (123.10) և Բերմուդյան կղզիները (133.68)։

Ամենաէժան երկրներն են Հնդկաստանը (24.14), Մոլդովան (25.7) և Պակիստանը (26.69)։

Վրաստանը էժանության առումով 7-րդն է (28.71), Ադրբեջանը՝ 9-րդը (28.93)։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։