Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապրիլի 3-ից կմեկնարկի մաքսային ծառայության թափուր պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի փուլը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

22:19 , 02 Ապրիլ 2019

2019 թվականի ապրիլի 3-ին, 4-ին և 5-ին տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի հարցազրույցի փուլը: Հարցազրույցը տեղի կունենա ք. Երևան, Խորենացի 7 հասցեում, ժամը՝ 9.30-ից: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Կոմիտեն տեղեկացրել է, որ մինչ հարցազրույցի անցկացումը, մարտի 28-ին և 29-ին կայացել էր Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի առաջին՝ թեստավորման փուլը: Թեստավորման փուլի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցներն անցել են երկրորդ փուլ՝ մասնակցելու արդեն հարցազրույցի, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը սահմանված կարգով նախապես հրապարկվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Աշխատատեղեր» բաժնում:

Միաժամանակ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովը ԶԼՄ ներկայացուցիչներին և դիտորդներին հրավիրել է ներկա լինել թափուր պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի փուլին:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: