Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ապրիլի 22-մայիսի 10-ը տասնյակ հազար քաղաքացիների կողմից ավանդների խզում է եղել». Արթուր Ջավադյան

Վերադարձ լուրերի բաժին

19:49 , 21 Մայիս 2018

Ապրիլի 22-23-ից սկսված տասնյակ հազար քաղաքացիների կողմից եղել է ավանդների խզում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ գումարների մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէ, բայց խոսքը չի գնացել հարյուրավոր միլիոնների մասին, այլ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է։

«Բայց դա կարևոր չէ, որովհետև ժամկետից շուտ խզումները եղել են, մենք այդ երևույթը տեսել ենք նաև 2014 թ. վերջին, բայց այսպես արագ վերականգնում մենք նույնիսկ այն ժամանակ չէինք տեսել»,- ասաց ԿԲ նախագահը՝ հավելելով, որ մայիսի 10-ից հետո սկսվել է ավանդների վերականգնում։

Ըստ նրա՝ ներկայումս սալդոն լիովին դրական է, որևէ խնդիր չկա, և վերականգնումն ավելի բարձր տեմպերով է գնում, որևէ խնդիր համակարգում չկա. «Այն ժամանակ էլ, հիմա էլ ֆինանսական կայունության սպառնալիք չկա»։

Ֆինանսական միջոցների արտահոսքի մասին տարածված լուրերն Ա.Ջավադյանը միֆ անվանեց։ Նրա խոսքով՝ խոշորածավալ արտահոսք չի եղել, արտահոսքերը բնականոն էին և այդ ժամանակահատվածին բնորոշ։ Այնուամենայնիվ, նա հաստատեց, որ որոշակի արտահոսք եղել է, բայց դա կապված է եղել բիզնեսների գործառույթների հետ՝ կապված ներկրվող ապրանքների հետ։

Անդրադառնալով կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը՝ Ա.Ջավադյանը նշեց, որ ԱԱԾ-ի հետ բավարար տեղեկատվություն փոխանակել են և բավականին լավ հարաբերություններ ունեն գործընկերների հետ։ Նա հավաստիացրեց, որ ԿԲ-ն նույնպես կոռուպցիայի դեմ պայքարի ջատագովներից է։

Նյութի աղբյուրը՝ 168.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները կտրուկ աճել են

2018 թվականի օգոստոսին Հայաստանում ուղևորաշրջանառության ծավալը՝ ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների, կազմել 234.1 մլն ուղևոր-կմ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.