Invalid username or password
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 1,7 տոկոսով, իսկ ապրիլը ապրիլի նկատմամբ 17,2 տոկոսով: ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին 4 ամսվա նախնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները։
Դիտարկվող ժամանակահատվածում աճել են միայն արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4,2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 10,3 տոկոսով։ Շինարարության ոլորտում անկումը կազմել է շուրջ 22 տոկոս, առևտի շրջանառությունը կրճատվել է 8,6 տոկոսով։ Ծառայությունների ծավալն առանց առևտի ավելացել է ընդամենը 0,1 տոկոսով։
Արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 10,4 տոկոսով, ընդ որում արտահանումը՝ 8,1 տոկոսով , իսկ ներմուծումը՝ 11,5 տոկոսով։ Ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ բոլոր ճյուղերում անկում է գրանցվել։ Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,3 տոկոսով, իսկ գնաճը կազմել 0,1 տոկոս։
EconoMood
Դիտումներ 604
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: