Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապրիլին հայկական օնլյան ԶԼՄ-ների այցելությունները շեշտակի աճել են

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

18:14 , 21 Մայիս 2016

Ինչպես և կարելի էր սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել է։

SimilarWeb ռեսուրսն արդեն ամփոփել է կայքերի այցելությունների ապրիլ ամսվա վիճակագրությունը։ Այդտեղ ներկայացված տվյալների հիման վրա կազմվել է հայկական 40 լրատվական կայքերի ցանկը, որոնք ապրիլին ամենից շատ այցելություններ են ունեցել, ինչպես նաև ներկայացված է աճը՝ մարտի նկատմամբ։

Kayqer01

Ինչպես տեսնում եք, ամենից շատ այցելություն ունեցել է News.am-ը՝ 18.3 մլն այցելություն (մարտին՝ 10.4 մլն)։ Այս կայքի այցելություններն աճել են 7.9 միլիոնով կամ 75.8%-ով։ Past.am-ը երկրորդն է, սակայն աճը քիչ է՝ 15%։ Սա, թերևս, պայմանավորված է կայքի ֆեյսբուքյան էջի արգելափակմամբ, ինչի մասին տեղյակ էր պահել այդ ռեսուրսի ղեկավարը։ 1in.am-ի այցելությունների թիվն աճել է 73%-ով կամ 2.7 մլն-ով և հասել 6.4 միլիոնի։ Սակայն կան կայքեր, որոնց դեպքում աճն ավելի զգալի է։ Mamul.am-ի այցելությունները կրկնապատկվել են, 168.am-ինը՝ եռապատկվել։ Hetq.am-ի այցելությունները հնգապատկվել են և գերազանցել 1.6 միլիոնը։

Ընդհանուր առմամբ, ցանկում նշված 40 լրատվական կայքերը միասին ապրիլ ամսին ունեցել են 100 մլն 358.3 հազար այցելություն։ Այս նույն 40 կայքերը մարտին ունեցել են 56.4 մլն այցելություն։ Այսինքն, հայկական լրատվական կայքերի այցելությունների թիվն ապրիլին ավելացել է 43.9 միլիոնով կամ մոտավորապես 78%-ով։

Ադրբեջանական կայքերի դեպքում նույնպես աճ կա, սակայն ոչ այնքան, որքան հայկական լրատվականների դեպքում։ Մեր դիտարկած 30 ադրբեջանական կայքերի այցելությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 40%-ով։

Կարելի է ենթադրել, որ սահմանային լարվածության թուլացմանը զուգահեռ՝ կնվազի նաև հայկական կայքերի այցելությունների թիվը։ Մայիսին դրանց թիվը հաստատ շատ ավելի փոքր կլինի, քան ապրիլին։ Սակայն դժվար է ասել՝ ավելի մեծ կլինի՞ մարտի ցուցանիշից, թե՞ ոչ։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։