Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապրիլին կատարված գործարքները 8.8 միլիոն հատով կամ 24 %-ով ավելի են 2019-ի ապրիլի ցուցանիշից

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ 2021 թվականի ապրիլին Հայաստանում դրամաշրջանառության ցուցանիշներին:

«Ապրիլ ամսվա ընթացքում կատարված գործարքները 8.8 միլիոն հատով կամ 24 տոկոսով ավել են 2019 թվականի ապրիլից, իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 138 միլիարդ դրամով կամ 26.6 տոկոսով ավել են 2019 թվականից»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այստեղ որոշակի ազդեցություն ծավալի առումով գնաճը կունենա, բայց գործարքների թիվն ավելի է 8.8 միլիոն հատով: Ըստ նրա՝ սա լավ ցուցանիշ է և վկայում է տնտեսության վերականգնման մասին: Փաշինյանը հիշեցրեց՝ ԿԲ-ն հայտարարել է, որ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան կանխատեսվում էր:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ ապրիլի արդյունքներով հավաքված եկամուտներով հանդերձ՝ չորս ամիսների հարկային հավաքագրումները կազմում են 513 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 12.3 մլրդ դրամով: Իսկ 2019-ի չորս ամիսներից ավել է 46.5 միլիարդ դրամով:

«Չորս ամիսների կտրվածքով 2021 թվականը 2019 թվականից գործարքների քանակով ավել է 35.7 միլիարդ հատով, իսկ դրամաշրջանառության մասով՝ 372 միլիարդ դրամով»,- նշեց Հովհաննիսյանը:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: