Invalid username or password
Ապրիլի 28-30-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ: Fintech360–ում բանկերի, դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե նոր տեխնոլոգիաները ինչպես կարող են օգնել բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը:
Օրակարգի կարևոր թեմաներն են՝
Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակել փորձը, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ: Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
Մասնակիցներին սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգը, այլև անմոռանալի մշակութային ծրագիրը: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով: Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք www.fintech360.io :
Դիտումներ 672
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: